Նախագծային բաժնի ղեկավար

/ Add Favorites / Print this page
NegotiableLocation
Full-time Position Type
NegotiableFixed Salary (monthly)
25 Views

ID: 10586 Published: March 20, 2020 10:45

 
ՎԱԵԼԿՈՆ ընկերությանը անհրաժեշտ է նախագծային բաժնի ղեկավար
Նախագծային բաժնի ղեկավարը պատասխանատու է նախագծերի իրականացման և
սարքավորումների տեխնիկական համալրվածության հետ կապված բոլոր
գործառույթների համար` օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված
սկզբունքներով:

Նախագծային բաժնի ղեկավարի հիմնական պարտականություններն են՝

• Բաժնի աշխատանքների ընդհանուր ղեկավարում
• Նախագծերի իրականացում և կազմակերպում հետևյալ ինժեներական ուղվածություններով՝
ա) էլեկտրատեխնիկական մաս
բ) ջրամատակարարոմ և կոյուղի
գ) օդափոխություն, օդորակում և ջերուցում
• Նախագծման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում
• Նախագծի իրականացման օպտիմալ տարբերակի որոշում՝ նախագծային լուծումներով
• Պատվիրատուներին խնդրի լուծման ալտերնատիվ տարբերակների մշակում և տրամադրում
• Ընկերության գործընկեր կազմակերպություններից սարքավորումների վերաբերյալ
լիարժեք ինֆորմացիայի ստացում, վերծանում, շտկումների իրականացում և
նախահաշվային, ներմուծման և վաճառքի բաժնին անհրաժեշտ տեղեկատվության
տրամադրում
• Նախագծի ծավալավորման վերահսկողություն
• Պատվիրատուին նախագծի ներկայացում և համաձայնեցում
• Մոնտաժային աշխատանքների և նախագծի համապատասխանության վերահսկողություն
• Սարքավորումների ելակետային տվյալների հստակեցում և ադապտացում հաշվարկային պարամետրերին
• Պատվիրատուներին սարքավորումների սպասարկման խորհրդատվության տրամադրում
• Սարքավորումների տեխնիկական համալրվածության դիվերսիֆիկացիայի իրականացում և վերահսկողություն

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում

• Կրթական աստիճան առնվազն ճարտարագիտության մագիստրոսի կոչում
• Առնվազն 5 տարվա փորձ համապատասխան բնագավառներում
• Հիդրավլիկ և աերոդինամիկ հաշվարկների իրականացման փորձ
• Ջերմաֆիզիկայի և թերմոդինամիկայի հիմունքների իմացություն
• Էլեկտրատեխնիկական և էներգետիկ նորմատիվային հիմունքների իմացություն
• Հասարակական, արտադրական և բնակելի կառույցների շինարարական միջազգային նորմատիվների իմացություն
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• MS Office- ի գերազանց իմացություն
• Aսto CAD ծրագրի գերազանց, Corel Draw, Adobe Photoshop- ծրագրերի բավարար իմացություն

Հմտություններ և ունակություններ

• Գերազանց վերլուծական հմտություններ
• Գերազանց կազմակերպչական, կոորդինացման և մատուցման հմտություններ
• Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն
• Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
• Արդյունքների ստացման նպատակասլացություն
• Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ
• Կառավարման և պլանավորման հմտություններ
• Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
• Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
• Թիմային աշխատանքի իրականացման ունակություն:

Լրացուցիչ տեղեկություն

Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել
[email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը


.PDF Files Only.