Նախահաշվային և վաճառքի բաժնի մասնագետ

/ Add Favorites / Print this page
NegotiableLocation
Full-time Position Type
NegotiableFixed Salary (monthly)
28 Views

ID: 10593 Published: March 20, 2020 10:48

 
ՎԱԵԼԿՈՆ ընկերությանը անհրաժեշտ է նախահաշվային և վաճառքի բաժնի մասնագետ
Նախահաշվային և վաճառքի բաժնի մասնագետի հիմնական պարտականություններն են՝

• Առկա նախագծերի հիման վրա մասնագրերի վերծանում, համադրում,
նախահաշիվների կազմում՝ ընկերության գործունեության ուղղվածություններին
համապատասխան
• Աշխատանքային ծավալների և գների փոփոխության դեպքում նախահաշիվների և գնային առաջարկների փոփոխությունների իրականացում
• Նախահաշիվներում ներառված սարք-սարքավորումների տեխնիկական փաստաթղթերի մշակում և փաթեթի կազմում
• Պատվիրատուներին ներկայացնելու համար գնային առաջարկների կազմում
• Մատակարարների հետ աշխատանքի համակարգում և վերահսկողություն
• Գործընկերների հետ բիզնես հարաբերությունների ամրապնդում
• Ներմուծվող և ներքին շուկայի ապրանքատեսականու և գնացուցակների վերծանում, տիրապետում
• Ներքին շուկայում հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա
գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով
պարբերական վերլուծական աշխատանքների իրականացում
• Մրցույթի պահանջներին համապատասխան փաստաթղթերի հավաքագրում, մշակում, փաթեթի կազմում և ներկայացում
• Կազմակերպության զարգացման և առաջխաղացման գործընթացին, նոր ծրագրերի իրականացման աշխատանքների նախաձեռնում և մասնակցություն

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում

• Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) տեխնիկական, ինժեներական կամ տնտեսագիտական բնագավառներում
• Առնվազն 2 տարվա փորձ համապատասխան բնագավառներում
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• MS Office- ի գերազանց իմացություն
• Adobe Photoshop- ծրագրի իմացություն
Հմտություններ և ունակություններ

• Գերազանց վերլուծական հմտություններ
• Պարտաճանաչություն
• Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն
• Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
• Արդյունքների ստացման նպատակասլացություն
• Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
• Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
• Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել
[email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:


.PDF Files Only.