Ջերմագազամատակարարման և օդափոխության (HVAC) ճարտարագետ, նախագծող

/ Add Favorites / Print this page
NegotiableLocation
Full-time Position Type
NegotiableFixed Salary (monthly)
15 Views

ID: 10582 Published: March 20, 2020 10:42

 Yerevan
ՎԱԵԼԿՈՆ ընկերությանը անհրաժեշտ է ջերմագազամատակարարման և օդափոխության (HVAC) ճարտարագետ, նախագծող
Աշխատանքի նկարագրություն՝

Նախագծող, ջերմագազամատակարարման և օդափոխության (HVAC) ճարտարագետը
պատասխանատու է ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի
նախագծման, հաշվարկների, պլանավորման և գծագրերի ստեղծման հետ կապված բոլոր
գործառույթների համար:

Աշխատանքային պարտականություններ

Նախագծող, ջերմագազամատակարարման և օդափոխության (HVAC) ճարտարագետի հիմնական պարտականություններն են՝

• Ջեռուցման ինժեներական համակարգերի նախագծում անցկացնելու նպատակով շինությունների ուսումնասիրության իրականացում
• Պատվիրատուների պահանջների վերլուծություն, համակարգի կառուցվածքի և
առանձնահատկությունների մշակում, համակարգերի նախագծման իրականացում
• Անհրաժեշտ սարքավորումների ընտրության իրականացում
• Ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աերոդինամիկ)
• Նախագծեր և նախագծային փաստաթղթերի կազմում
• Պատվիրատուների հետ նախագծերի համաձայնեցում
• Նախագծի ծավալավորման իրականացում
• Մոնտաժային աշխատանքների վերահսկողություն

Անհրաժեշտ հմտություններ

• Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) ճարտարագիտության բնագավառում
• Առնվազն 2 տարվա փորձ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման բնագավառում
• Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի գերազանց իմացություն
• Նախագծեր կազմելու և այլ նախագծային փաստաթղթերի ստանդարտների իմացություն
• Շինարարական նորմերի և կանոնների ստանդարտների վերծանման ունակություն
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• MS Office- ի գերազանց իմացություն
• Aսto CAD, Aսto CAD MAP, Revit, Adobe Acrobat ծրագրերի գերազանց իմացություն

Հմտություններ և ունակություններ

• Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
• Արդյունքների ստացման նպատակասլացություն
• Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
• Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
• Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
• Պարտաճանաչություն

Լրացուցիչ տեղեկություն

Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել
[email protected] էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը


.PDF Files Only.